Հրատապ թեմա Հայաստանում
Իսկական բժիշկները

Հայերիս մոտ կարծրացած է արդեն այն միտքը, որ Հայաստանում բժշկություն գոյություն չունի, որ բոլոր բժիշկները մոռացել են երբեմնի տված Հիպոկրատի իրենց երդումը:
Ամենուր փողն է խոսում: Անշուշտ, անհիմն չեն այս կարծիքները: Պետպատվերի տակ ընկած և ոչ մի վիրահատություն չի արվում միայն օրենքով նախատեսված գումարներով:
Ավելին, հիվանդանոցների հենց մուտքից սորտավորում են մարդկանց հարուստների ու աղքատների` վճարովի և անվճար հիվանդասենյակների միջոցով:
Սակայն ինչպես կյանքում, այսօրվա բժշկությունում նույնպես, ամեն ինչ չէ որ պատված է խավարով: Մասնագետների ուսումնասիրությունը պարզել է, որ Հայաստանում բավական շատ են սրտային տարբեր հիվանդություններով տառապողները:
Նրանց կարծիքով այդ հիվանդությունների տարածմանը նպաստում է մարդկանց սխալ ապրելակեպրը` ծխելը, սխալ սնվելը:
Սրտաբաններն ասում են, որ վեջրին տարիներին Հայաստանում բժշկությունը բավական առաջընթաց է ապրել, ինչի շնորհիվ այսօր բավական հեշտ է ախտորոշել եւ բուժել այդ հիվանդությունները:
Նորք Մարաշ բժշկական կենտրոնը համարվում է տարածաշրջանի սրտաբանական ամենամեծ կենտրոններից մեկը:
Կենտրոնում յուրաքանչյուր տարի հետազոտվում եւ բուժում է ստանում մոտ 14 հազար մարդ, ովքեր տառապում են սրտի տարբեր հիվանդություններով, կատարվում է մոտ 800 վիրահատություն:
Տարեցտարի ավելանում է ոչ միայն հիվանդանոցում բուժվել ցանկացողների թիվը այլեւ նրանց աշխարհագրությունը:
Նորք Մարաշ բժշկական կենտրոն են դիմում այլ երկրների քաղաքացիներ ովքեր տառապում են սրտի հիվանդություններով:
Կենտրոնում ամբուլատոր եւ ստացիոնար բուժում են անցնում ոչ միայն մեծահասակները, այլեւ երեխաները:
Տարիների ընթացքում այս բժշկական կենտրոնը դարձել է բարձրակարգ ու բազմաֆունկցիոնալ բուժհաստատություն, որը հագեցած է անհրաժեշտ բժկական սարքավորումներով որոնց շնորհիվ հնարավոր է իրականացնել սրտի բարդ վիրահատություններ:
Հայտնի է սակայն , որ յուրաքանչյուր բժշկական հաստատություն կատարյալ կդառնա ոչ միայն իր տեխնիկական, այլեւ բժշկական բարձրակարգ մասնագետների հագեցվածությամբ:
Այս հիվանդանոցում միանշանակ գործում է օրենք, բայց ոչ թե Սահմանադրությամբ նախատեսված օրենք, այլ մարդկային , բարոյական օրենքներ, որ ոչ մի գրչով կամ էլ ԱԺ օրենքով չես սահմանի, դրանք մարդու ներսում են, իվերուստ տրված շնորհներ:
Այս հիվանդանոցում 0-ից 18 տարեկան բոլոր երեխաների վիրահատությունը օրենքով սահմանված կարգով կատարվում են անվճար:
Վիրաբույժ Հրայր Հովակիմյանր տարին ութ ամիս անցկացնում է վիրահատական սեղանի մոտ, օրվա ընթացքում կատարելով այնքան վիրահատություն, որքան ֆրիզիկապես հնարավոր է, քանի որ վիրահատությունները տևում են 5 մինչև 12 ժամ:
Հոդվածիս ներշնչանքն է հանդիսանում վերջերս վիրահատված 15 ամյա հիվանդի` Նարեկ Նազլուխանյանի մոր` Մարիամի խոսքերը, ով ասաց. “Երբ Հրայրին հիվանդանոցի միջանքներով քայլելիս տեսնում եմ, այնքան եմ հուզվում, բառերս չեն հերիքում, ուզում եմ միայն ընկնել գետնին, համբուրել ոտքերը. Նա սրբություն է, իսկական փրկիչ:
Անչափ շնորհակալ եմ բոլորից, հանձինս Հրայր Հովակիմյանի: Աստված օրհնի նրանց”: Ցավոք, այսօր նման հոդվածներ գրելու համար ներշնչանք հանդիսացող մարդիկ, հատկապես բժիշկները, քիչն են:
Պատճառները թերեւս օբյեկտիվ եւ սուբյեկտիվ են: Սակայն պետք է ընդգծել որ երբ խոսքն առնչվում է մարդու առողջությանը եւ կյանքին, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ ցանկացած պատճառ անհիմն է դառնում ու քննարկման ենթական չէ:
Բժիշկները եւ բոլոր նրանք, ովքեր թեկուզ նույնիսկ մի փոքր պատասխանատվություն են կրում մեկ այլ մարդու կյանքի, առողջության համար պարտավոր են իրենց շահը ստորադասել այդ մարդկանց առողջության եւ կյանքի նկատմամբ ու ոչ թե հակառակը...

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն